ԼՂ հայերի իրավունքների հասցեագրումը մշտապես պետք է լինի ԵՄ ուշադրության ներքո. իսպանացի պատգամավոր

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հասցեագրումը մշտապես պետք է լինի միջազգային հանրության ուշադրության ներքո, և այս ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր այնպիսի կազմակերպության կողմից, ինչպիսին Եվրոպական միությունն է։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ չնայած ներկայումս գլոբալ այլ հակամարտությունների, որոնց վրա սևեռված է քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ուշադրությունը (Ուկրաինա, իսրայելա-պաղեստինյան- հեղ.), չպետք է անտեսվեն Լեռնային Ղարաբաղում ընդամենը վեց ամիս առաջ տեղի ունեցած ցավալի դեպքերը:

«Անմեղ քաղաքացիների ողբերգական վիճակը և տառապանքը պահանջում են անհապաղ ուշադրություն և քայլեր միջազգային հանրությունից, հատկապես այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին Եվրոպական միությունն է»,- շեշտել է նա:

Ինյարիտուի դիտարկմամբ՝ միջազգային հանրության միջամտության հրատապ անհրաժեշտություն կա՝ ապահովելու հարյուր հազարից ավելի տեղահանված արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ խուսափելով բռնությունից և հալածանքներից:

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ հայ ազգի նորագույն պատմությունը նշանավորվում է հազարամյակներ շարունակ այդ հողերում (ԼՂ-ում-հեղ.) բնակվելով, որը, սակայն, տվյալ պարագայում, Ադրբեջանի զավթողական քաղաքականության հետևանքով՝ մնաց առանց հայերի։

«Վերջին տարիներին մենք ականատեսը եղանք ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացվող էթնիկ զտումների արագ արշավի, որի նախնական փուլը ծավալվեց 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքում՝ Թուրքիայի աջակցությամբ։ Դրան հաջորդեց բռնության երկրորդ ալիքը՝ 2023 թվականի սեպտեմբերին», – նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ իրադարձությունները, ցավալիորեն, հանգեցրին հայ բնակչության իսպառ անհետացմանն իրենց նախնիների հայրենիքից։

«Որպես եվրոպացիներ՝ հաճախ ինքներս մեզ հռչակում ենք որպես մարդու իրավունքների պաշտպաններ: Այժմ ժամանակն է՝ ցույց տալու այս հանձնառությունը հստակ գործողություններով, այլ ոչ թե անորոշ քաղաքական հռետորաբանությամբ: Հրամայական է, որ մենք վճռական քայլեր ձեռնարկենք այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և մարդու իրավունքների պաշտպանության մեր սկզբունքները պահպանելու համար»,- եզրափակել է Ջոն Ինյարիտուն: