ՌԴ շրջանների վրա ավելի քան 50 ԱԹՍ է հարձակվել․ Ռյազանում նավթագործարան է հրդեհվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մարտի 13-ի գիշերը մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են ՌԴ շրջանների վրա: Մասնավորապես, Ռյազանում անօդաչու սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Meduza-ն:

Նահանգապետ Պավել Մալկովի տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

«112» տելեգրամ-ալիքի հաղորդմամբ՝ երեք անօդաչուներ հարձակվել են «Ռոսնեֆտի» դուստր «Ռյազաննեֆտեպրոդուկտ» գործարանը։ Ըստ տարբեր տվյալների՝ հրդեհի տարածքը կազմել է 100-200 քառակուսի մետր։

Հարձակման հետևանքով երկու մարդ է հոստպիտալացվել․ նրանց վիճակը միջին ծանրության է։

Վորոնեժի շրջանում էլ ՀՕՊ ուժերն ավելի քան 30 ԱԹՍ են խոցել, հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։ Ըստ նրա՝ մի շարք բնակավայրերում վնասվել են ենթակառուցվածքներն ու բնակարաններ, Բուտուրլինկովսկի շրջանում՝ սեփական տուն ու ենթակայան։ Տուժածներ չկան։

Լենինգրադի մարզում, նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հաղորդմամբ, ՀՕՊ ուժերը Կիրիշիի շրջանում «ԿԻՆԵՖ» նավթավերամշակման գործարանին մոտեցող անօդաչու թռչող սարք են խոցել։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ-ն առնվազն 6 ԱԹՍ է խոցել, երկուսը՝ Սերեբրյանկա գյուղի, երկուսը՝ Բոգոսլովկայի, մեկը՝ Գուբկինեի քաղաքի, մեկը՝ Կրուգլոյե գյուղի տարածքում։ Ոչ ոք չի տուժել, վնասվել են բնակելի տներ։

Շեբեկինո քաղաքում տուժել է արդյունաբերական ձեռնարկության աշխատակիցը, վնասվել են բնակելի շենքեր և էլեկտրահաղորդման գծեր։

Բրանսյկի շրջանում էլ 8 ԱԹՍ է խոցվել, հայտնել է նահանգապետ Սերգեյ Բոգոմազը։ Տուժածներ և ավերվածություններ չկան։

Կուրսկի ղեկավար Ռոման Ստարովոյտն էլ հայտնել է 6 ԱԹՍ-ի խոցման մասին։

Լիպեցկի շրջանի իշխանությունները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտարարել է, որ իշխանությունները տեղեկություններ են ստանում «Լիպեցկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների մասին»։