Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են իրականացվում հակապատերազմական արվեստագետների մոտ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ռուսաստանի մի շարք քաղաքներում խուզարկություններ են իրականացվում հակապատերազմական դիրքորոշմամբ հայտնի արվեստագետների ու ակտիվիստների մոտ, որոնցից ոմանք խուզարկություններից հետո տարվել են հարցաքննության, հայտնում է Current Time-ը։
Սանկտ Պետերբուրգում ԱԴԾ-ի աշխատակիցները ներխուժել են նկարչուհիներ Կատրին Նենաշևայի և Նատաշա Չետվերիոյի բնակարաններ։ Խուզարկությունից հետո Նենաշևային տարել են հարցաքննության, գրում է Sota-ն։ Ավելի ուշ Չետվերիոն հայտնել է, որ Նենաշևան դավաճանության գործով անցնում է որպես վկա։
Անվտանգության ուժերը խուզարկություն են իրականացնում Mediazona-ի նախկին հրատարակիչ Պյոտր Վերզիլովի մոր, ինչպես նաև Pussy Riot-ի անդամներ Մարգարիտա Կոնովալովայի (Ռիտա Ֆլորես) և Օլգա Կուրաչևայի տանը: Խուզարկությունից հետո Կուրաչևային տարել են հարցաքննության։
Pussy Riot-ի մեկ այլ անդամ Օլգա Պախտուսովան ընկերոջը պատմել է խուզարկության մասին, այնուհետև նա դադարել է կապի դուրս գալ։
Խուզարկությունից հետո հարցաքննության են տարել նաև Եկատերինբուրգից նկարիչ Իլյա Մոզգիին։ Ուլյանովսկում էլ խուզարկությունից հետո ուժայինները բերման են ենթարկել նկարիչ Իլյա Խոլտովին։ Խուզարկության ընթացքում առգրավվել են նրա նկարներն ու համակարգչային տեխնիկան։
Նիժնի Նովգորոդում նկարիչ Արտեմ Ֆիլատովին բերման են ենթարկել և տարել հարցաքննության, հայտնում է արվեստաբան Քսենիա Կորոբեյնիկովայի «Կու-կու» տելեգրամյան ալիքը։
Սանկտ Պետերբուրգում խուզարկությունից հետո հարցաքննության են տարել «Մեռյալների կուսակցություն» նախաձեռնության անդամ Քրիստինա Բուբենցովային։ Նախաձեռնության ալիքում նշվում է, որ քննչական գործողությունները կապված են Վերզիլովի դեմ հարուցված գործի հետ։
Ինչպես պարզաբանում է պարբերականը, խուզարկությունների մի մասը արտոնվել է Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (Դավաճանություն) և կարող է կապված լինել Պյոտր Վերզիլովի գործի հետ։
Մեկ օր առաջ Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը հեռակա կարգով բեկանել է Վերզիլովի նկատմամբ կայացված դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ դատավարական խախտումների պատճառով։

Վերզիլովի դեմ գործ է հարուցվել սոցիալական ցանցերում հրապարակումների պատճառով, որոնցում նա խոսում էր Բուչայում տեղի ունեցած սպանությունների մասին։ Ըստ քննիչների՝ Վերզիլովն իր հրապարակումներով «ստեղծել է քաղաքացիների շրջանում հատուկ ռազմական գործողության նպատակների և խնդիրների մասին կեղծ կարծիք ձևավորելու իրական սպառնալիք»։