Ուշագրավ փոփոխություններ՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ընտրությանն ընդառաջ

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար։ Factor.am-ի տեղեկություններով՝  տնօրենի ընտրությունից առաջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այս կառույցի շուրջ։ 

Մասնավորապես՝ դեռ նախորդ տարվանից սկսվել է Բյուրոյի տնօրեն ընտրող կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների՝ ժամկետից շուտ փոփոխության գործընթաց, և այս պահի դրությամբ խորհրդի 5 անդամից երեքը ժամկետից շուտ փոխվել են նոր անդամներով։ 

Խորհրդի անդամներն առաջադրվում են Բյուրոյի կանոնադրությամբ նշված գերատեսչությունների ղեկավար մարմինների կողմից՝ որոշակի ժամկետով, սակայն խորհրդի անդամ Ռուզաննա Ասատրյանին ժամկետից շուտ փոխարինել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։ Ժամկետից շուտ փոխվել է նաև խորհրդում Առողջապահության նախարարության ու ևս մեկ գերատեսչության ներկայացուցիչ:

Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվում են մեծածավալ փորձաքննություններ, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների հետ կապված դեպքերով, և ուշագրավ է այն հանգամանքը, որ նախորդ տարվանից սկսված՝ Բյուրոյի նկատմամբ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել նաև քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող Դատախազությունը։ 

Մասնավորապես՝ Դատախազության մեր աղբյուրների փոխացմամբ՝ նախորդ տարվա օգոստոսին Դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի կողմից հարցմամբ դիմել են Բյուրոյին`պահանջելով տեղեկատվություն տրամադրել Բյուրոյի Խորհրդի 5 անդամների վերաբերյալ, ինչին, տարօրինակ զուգադիպությամբ հաջորդել է խորհրդի անդամների փոփոխության գործընթացը։

Խորհրդում ներկայացուցիչ ունեցող  գերատեսչություններից մեկն էլ, ըստ մեր տեղեկությունների, հապշտապ փոփոխությունների վերաբերյալ մտագոհություն է հայտնել Կառավարությանը։

Ըստ ամենայնի՝ այս գործընթացի նպատակը Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնում քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող  Դատախազության համար ցանկալի թեկնածու ընտրելն է, որը հնարավոր է իրականացնել ցանկալի խորհուրդ ունենալու պարագայում։

Նշենք, որ Բյուրոն ստեղծվել է 2004 թվականին հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում և ամերիկյան կողմի պահանջով այն ընդգրկվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, որպեսզի չլինի որևէ ուժային կառուցի կամ իրավապահ մարմնի ենթակայության ներքո, և այսպիսով՝  ապահովվի Բյուրոյի գործունեության լիարժեք անկախությունը: Բյուրոյի գործունեության անկախության երաշխիքներից մեկն էլ տնօրենի ընտրության գործընթացը կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին վերապահելն է, որի նպատակը տնօրենի ընտրության գործընթացի վրա որևէ արտաքին միջամտություն բացառելն է։ Փորձաքննությունների ազգային բյուրոյից փորձեցինք տեղեկատվություն ստանալ  խորհրդի անդամների փոփոխության, տնօրենի ընտրության գործընթացի վրա հնարավոր արտաքին միջամտության  վերաբերյալ, սակայն Բյուրոյից հրաժարվեցին մեկնաբանել։