ՌԴ 7 շրջաններ ԱԹՍ-ների զանգվածային հարձակման են ենթարկվել. հրդեհվել են վառելիքի գործարաններ Օրյոլում և Նիժնի Նովգորոդի մոտակայքում

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Ռուսաստանի յոթ շրջանների իշխանություններ հաղորդել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին: Օրյոլի և Նիժնի Նովգորոդի նահանգապետերը հաստատել են, որ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել այնտեղ տեղակայված վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկություններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առավոտյան ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանությունը «ոչնչացրել և որսացել է» ուկրաինական «ինքնաթիռային» տեսակի 25 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ յոթ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի շրջանում, 11-ը՝ Կուրսկում, 2-ական՝ Մոսկվայի և Օրյոլի շրջաններում, մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Լենինգրադի և Տուլայի շրջաններում։

Միաժամանակ, ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ չի նշվում Նիժնի Նովգորոդի մարզի նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը, ինչի մասին գրել է շրջանի նահանգապետը։

Ուկրաինան, որը նույնպես գրեթե ամեն օր ենթարկվում է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, դեռևս չեն մեկնաբանել ՌԴ ՊՆ հայտարարությունները։ Կիևը պաշտոնապես չի հաստատում ռուսական վառելիքի ձեռնարկությունների վրա հարձակումներին մասնակցությունը, բայց նաև չի հերքում այդ տեղեկությունները;