Օդեսան ռուսական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Լուրեր

15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Ռուսաստանը կրկին անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Օդեսայի շրջանին։ Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, զանգվածային հարձակումների մի քանի ալիք է ձեռնարկվել, Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել 10 «Շահեդ-131/136» անօդաչու թռչող սարք, սակայն եղել են նաև հարվածներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օդեսայի մարզում վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտ, վարչական շենքեր, առաջացած հրդեհը մարվել է։ Հարվածի ալիքի հետևանքով տների ապակիներ են կոտրվել, բեկորները վնասել են կենցաղային շինությունները, սակայն, ըստ նախնական տվյալների, զոհեր և վիրավորներ չկան։

«Մարտական աշխատանքը տևել է մեկուկես ժամ, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել «Շահեդ»-ների զանգվածային գրոհները, որոնք մուտք են գործել Սև ծովից, իսկ բնակելի և արդյունաբերական տարածքների միջև բարդ մանևրները բարդացրել են հակաօդային պաշտպանության աշխատանքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 11-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանությունը խափանել է ՌԴ-ում գտնվող թիրախներին ԱԹՍ-ներով հարվածելու՝ Ուկրաինայի մի քանի փորձ։ ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Բրյանսկի, ևս երկուսը՝ Օրյոլի շրջաններում։

Բրյանսկի շրջանի իշխանությունները հայտնել են երկու բնակելի շենքերի մասնակի վնասման մասին, սակայն տուժածներ չկան։ Օրյոլի շրջանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է, որ մարտի 11-ի առավոտյան Սուդժանսկի շրջանի Գոնչարովկա գյուղը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։

«Բնակիչներից մեկը ծանր վիրավորվել է, մյուսն ուղեղի ցնցում է ստացել։ Տները, որտեղ նրանք բնակվել են, մեծ վնասներ են կրել, բեկորներից վնասվել է անձնական մեքենա»,- գրել է Ստարովոյտը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։