Թուրքիայում ԱՄՆ դեսպանը C-400-ները խնդիր է անվանել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը թուրքական NTV-ի հետ զրույցում խոսել է  թուրք-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումներից՝ հայտարարելով, որ աջակցում է Թուրքիային F-16-ների վաճառքին։ Դիվանագետը հայտնել է, որ F-35 կործանիչների հարցը նույնպես օրակարգային է եղել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

«Ինչպես նախկինում ասվել է՝ C-400-ները դեռևս խնդիր են: Մենք ցանկանում ենք լուծում գտնել: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն առաջարկել է լուծում: Մենք ցանկանում ենք հաղթահարել խնդիրը, բայց դեռ հաջողության չենք հասել»,- ասել է Ֆլեյքը։

Նա նշել է, որ չնայած սիրիական հարցում երկու երկրների տարաձայնություններին, ամեն դեպքում, «Թուրքիան կարևոր դաշնակից է ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում»։

Ավելի վաղ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ F-35 կործանիչների ծրագիր Թուրքիայի վերադարձը կապված է C-400 ՀՕՊ համակարգերի հետ, որոնք Անկարան գնել է Մոսկվայից։

«CAATSA-ի պատժամիջոցները կապված են Ռուսաստանի Դաշնությունից C-400 ՀՕՊ համակարգեր գնելու՝ Թուրքիայի կառավարության որոշման հետ։ Ահա թե ինչն է հանգեցրել CAATSA-ի պատժամիջոցներին: Մենք Patriot-ի վաճառքի շուրջ բանակցություններ էինք վարում, և մինչ այդ բանակցությունները շարունակվում էին, Թուրքիան գնաց այլ ուղղությամբ։ Այդ պատճառով մենք այսօր որոշ զրույցներ ունեցանք: Անկեղծ ասած, եթե մենք կարողանանք լուծել C-400-ի խնդիրը, ԱՄՆ-ը հաճույքով կընդունի Թուրքիային F-35-ի ընտանիք»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Նա նշել էր, որ եթե խնդիրը լուծվի, CAATSA-ի հարցը կվերանա, և կողմերը կկարողանան վերադառնալ F-35-ի շուրջ բանակցություններին։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ-ում բանակցություններ է անցկացրել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, տեղի է ունեցել «ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի» հերթական նիստը։