ԵՄ դիվանագետները լքում են Հայիթին՝ իրավիճակի սրման պատճառով

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայիթիում իրավիճակի սրման ֆոնին Պորտ-օ-Պրենսում Գերմանիայի դեսպան Պետեր Զաուերը, ինչպես նաև եվրոպացի այլ դիվանագետներ լքում են այս երկիրը, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Պորտ-օ-Պրենսում Գերմանիայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը մարտի 10-ին «Հայիթիում անվտանգության խիստ լարված իրավիճակի պատճառով ԵՄ պատվիրակության անդամների հետ միասին մեկնել են Դոմինիկյան Հանրապետություն»: Մինչ հետագա ծանուցումը եվրոպացի դիվանագետները կաշխատեն այնտեղից, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Պորտ-օ-Պրենսում իր դեսպանատան որոշ աշխատակիցների հեռացնելու մասին։ Միաժամանակ, ուժեղացվել են դեսպանատան շենքի պաշտպանության միջոցառումները։ Ըստ Պետքարտուղարության՝ Հայիթիում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակել է իր գործունեությունը, սակայն առայժմ շարունակում է աշխատել։

Վերջին օրերին Հայիթիում զինված խմբավորումների կողմից մի շարք հարձակումներ են տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքների, բանտերի և դատարանների վրա: Լրատվամիջոցների տվյալներով՝ այժմ ավազակախմբերը վերահսկում են Հաիթիի մայրաքաղաքի մեծ մասը, ինչպես նաև տրանսպորտային կապերը երկրի մնացած մասում: Հայիթիի երկու միջազգային օդանավակայանները փակ են բռնության բռնկման պատճառով։

Հաիթիում հարձակումները կառավարական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա շարունակվում են մարտի սկզբից։ Երկրում արտակարգ դրություն և պարետային ժամ է մտցվել։ Մարտի 9-ին զինված խմբերը հարձակվել են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի կառավարական շենքերի, ոստիկանական բաժանմունքների, Ներքին գործերի նախարարության շենքերի և նախագահական պալատի վրա։