ՌԴ-ն առաջին անգամ աշխարհում զենքի արտահանման ցուցանիշով իջել է 3-րդ հորիզոնական՝ զիջելով Ֆրանսիային․ SIPRI

Լուրեր

07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Բոլորը

Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը միայն երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենախոշոր զենք արտահանողների շարքում՝ երկրորդ տեղը զիջելով Ֆրանսիային։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հետազոտության համաձայն՝ 2019-2023 թվականներին ՌԴ-ից զենքի արտահանումը կրճատվել է 53 տոկոսով՝ 2014-2018-ի համեմատ։ Եթե ​​2019 թվականին Ռուսաստանը զենք է արտահանել 31 երկիր, ապա 2023 թվականին՝ ընդամենը 12 երկիր։

SIPRI-ի զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից զենքի արտահանումն աճում է, իսկ Ռուսաստանից արտահանումը կտրուկ նվազում է։

ԱՄՆ-ը հիմնական սպառազինություն է մատակարարել 107 պետության, ամերիկյան արտահանումն աճել է 17 տոկոսով։

Հետազոտության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպայի երկրները 2019-2023 թվականներին սպառազինությունների արտահանման 72 տոկոս են գրանցել՝ 2014-2018 թվականների 62 տոկոսի դիմաց, և ԱՄՆ-ն ավելի շատ սպառազինություն է մատակարարել, քան նախորդ հինգ տարվա ընթացքում։

«ԱՄՆ-ն ուժեղացրել է իր համաշխարհային դերը որպես զենք մատակարարող՝ իր արտաքին քաղաքականության կարևոր ասպեկտը՝ ավելի շատ զենք արտահանելով ավելի շատ երկրներ, քան երբևէ»,- ասել է SIPRI-ի սպառազինությունների ծրագրի տնօրեն Մեթյու Ջորջը:

Ըստ նրա՝ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ տնտեսական և աշխարհաքաղաքական գերակայությունը մարտահրավեր է նետում զարգացող տերություններին։

Ֆրանսիայից էլ զենքի արտահանումն ավելացել է 47 տոկոսով։ Առաջին անգամ Ֆրանսիան դարձել է զենքի արտահանմամբ աշխարհում երկրորդը։