Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև
Քաղաքականություն
10.03.2024 | 13:38Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այս մասին Ադրբեջան կատարած պետական այցի նախօրեին APA-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա նշել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը։
«Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը»,- նշել է Տոկաևը։