Վրաստանին հակամարտության մեջ ներքաշելու և «երկրորդ ճակատ» բացելու ռիսկերը չեն վերացել․ Ղարիբաշվիլի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին Զուգդիդիում աջակիցների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ ռազմական հակամարտության մեջ Վրաստանի ներքաշման և «երկրորդ ճակատ» բացելու ռիսկերը չեն վերացել․ հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

«Լավ հիշում եք, թե ինչ իրավիճակ էր 2012թ.-ին։ Մեր երկիրն ու ժողովուրդը երբեք չեն վերադառնա այն սարսափին և աղքատությանը։ Ժողովուրդը տեսավ, թե ինչ դժբախտություն բերեց իշխանությունը, որը կրում էր օտար երկրների շահերը և դավաճանում վրաց ժողովրդի շահերը։ Երկիրը կործանվեց։ Մենք ոչ ոքի թույլ չենք տա մեկ անգամ ևս և ընդմիշտ կործանել մեր երկիրը։ Ահա թե ինչու են կարևոր այս ընտրությունները»,- հայտարարել է նա։

Ղարիբաշվիլին նշել է, որ «Վրացական երազանք»-ի հաղթանակը երկրում խաղաղության և կայունության պահպանման այլընտրանքային լուծումն է։

«Այս ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար։ Մենք պահպանել ենք խաղաղությունը, կայունությունը և ուժեղ, արագ տնտեսական աճը։ Սակայն ռազմական հակամարտության մեջ Վրաստանին ներքաշելու և «երկրորդ ճակատ» բացելու նախորդ և նախանցյալ տարիների ռիսկերը չեն անհետացել։ Այս խնդիրների մասին ես խոսեցի մեր ընտրողների հետ և ասացի, որ «Վրացական երազանք»-ի հաղթանակը մեր ժողովրդի միակ, անվիճելի լուծումն է՝ պահպանելու խաղաղությունը, կայունությունը և զարգացումը»,- նշել է Ղարիբաշվիլին։