Մոսկվայում ապաստանած երկու հայ գեներալները նոր կուսակցություններ են հիմնել

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Սերժ Սարգսյանի նախկին թիմակից, ԴԱՀԿ նախկին պետ, հետախուզման մեջ գտնվող գեներալ Միհրան Պողոսյանն օրեր առաջ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել, նոր կուսակցությունն է հիմնել և ստանձնել այդ ուժի նախագահությունը։ Այս մասին նա հայտնել է «Մեդիահաբին» տված հարցազրույցում։

«Մենք բացել ենք կուսակցություն, որը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»»,-հայտարարել է Պողոսյանը։ ԴԱՀԿ նախկին պետի ձևակերպմամբ՝ ինքը «համախմբելու է Հայաստանի ապագայով մտահոգված հայերին»։

Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Նա 5 տարի է չի բնակվում Հայաստանում, հանգրվանել է Ռուսաստանի Դաշնությունում։

Իշխանափոխությունից հետո Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Մոսկվան հրաժարվում է նրան արտահանձնել ՀՀ արդարադատությանը։ Պողոսյանին 2023 թվականի դատախազությունը նոր մեղադրանք առաջադրեց՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Միհրան Պողոսյանը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Գրիգորի Հարությունյանի քրոջ որդին է։ Պողոսյանն իր մասնագիտական առաջխաղացման համար, ըստ էության, պարտական է քեռուն։

Հայաստանը Ռուսաստանում փրկողների պակաս չկա․ վերջերս կուսակցություն հիմնելու մասին հայտարարեց նաև Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը․ կուսակցությունը կոչվում է «Համահայկական ճակատ»։

Գեներալ Արշակ Կարապետյանը առանցքային պաշտոններ է զբաղեցրել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում։ Կարապետյանը 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը, իսկ մարտական գործողություններից հետո Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ է արվել՝ թերացումների հիմնավորմամբ։ Բայց այս հանգամանքը չխանգարեց, որ Սերժ Սարգսյանը հետագայում Կարապետյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ռազմական կցորդ նշանակի։
Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտոնավարելով մինչև 2021 թվականի ապրիլ։ Այնուհետև նա ՊՆ-ում զբաղեցրել է ԳՇ պետի տեղակալի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և նախարարի պաշտոնները, պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերին։
Արշակ Կարապետյանի թերացումներն արձանագրել է նաև Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր քառօրյա պատերազմի հանգամանքերը։ Այս մասին ավելի վաղ Factor TV-ի հետ զրույցում ասել էր հանձնաժողովի անդամ, 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նարեկ Կիրակոսյան