Լյուքսեմբուրգը կմիանա Ուկրաինայի համար զինամթերք գնելու չեխական նախաձեռնությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա Ուկրաինայի համար 800 հազար հրետանային արկ գնելու՝ Չեխիայի նախաձեռնությանը, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
«Սա մեր ընդհանուր ջանքերի մի մասն է լինելու՝ Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում այդքան անհրաժեշտ կարողություններ տրամադրելու համար», – ասել է նա։
Ավելի վաղ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել էր, որ չեխական կողմի՝ Ուկրաինայի համար զինամթերք գնելու նախաձեռնությունը հնարավորություն է տվել բավարար միջոցներ հայթայթել հրետանու զինամթերքի առաջին խմբաքանակը գնելու համար։
Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Չեխիայի նախագահ Պետր Պավելն ասել է, որ Չեխիան երրորդ երկրների զինանոցներում գտել է ՆԱՏՕ-ի ստանդարտ տրամաչափի մինչև 800 հազար արկ, որոնք մի քանի շաբաթից կարող են ուղարկվել Ուկրաինա, եթե դրա համար ֆինանսավորում գտնեն։