ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի կողմից մարտնչող շուրջ 700 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ Լևոն Հայրապետյանի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի կողմից մարտնչող շուրջ 700 օտարերկրյա քաղաքացու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

Գերատեսչության տվյալներով՝ Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի և Ռումինիայի մի շարք քաղաքացիների հեռակա մեղադրանք է առաջադրվել վարձկանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս):

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում են Վրաստանի քաղաքացիներ Լաշա Ռուխիայի, Լևոն Հայրապետյանի և Էրեկլե Ամիրանաշվիլիի նկատմամբ հարուցված քրեական գործերը։ Հետաքննության տվյալներով՝ նրանք «պարգևատրման դիմաց» մասնակցել են ռազմական գործողություններին Ուկրաինայի զինված ուժերի կողմից՝ «Վրացական ազգային լեգեոնի» կազմում։

2024 թվականի հունվարին Ռուսաստանում դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Ֆինլանդիայից Team Wiking սկանդինավյան վաշտի թիմի 28-ամյա ղեկավար Թոփի Հուհտալային, 41-ամյա Դավիդ Ռուրուային և լատվիացի զինվորական Ատվարսե Անինշեին։ Նրանք մեղադրվում են վարձկանության մեջ (Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս):
Այս հոդվածի համաձայն՝ ավելի վաղ հեռակա ձերբակալվել էին Վրաստանի ազգային լեգեոնի չորս անդամներ, ինչպես նաև Լատվիայից Ուկրաինայի զինված ուժերի երկու կամավորներ՝ Սեյմի պատգամավոր Յուրիս Յուրասը և վիրավորված Ալվիս Լուկսան։

Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նոր ստորաբաժանման՝ Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնի ստեղծման մասին։ Հաջորդ օրը Ուկրաինան ժամանակավորապես առանց վիզայի ռեժիմ մտցրեց այս լեգեոնին միանալ ցանկացող օտարերկրացիների համար։
Թե կոնկրետ քանի օտարերկրյա քաղաքացի է կռվում Ուկրաինայի կողմից, հայտնի չէ։ Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզության վարչության՝ աշխարհի ավելի քան 50 երկրներից կամավորներ ծառայում են միջազգային լեգեոնում (սա Ուկրաինայի պաշտպանության միջազգային լեգեոնի առանձին հատուկ ստորաբաժանում է) , այդ թվում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Դանիայից, եվրոպական երկրներից, Ասիայից, Աֆրիկայից և Հարավային Ամերիկայից։