ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Կարելիայում «ահաբեկչություն կանխելու» մասին

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ռուսաստանի անվտանգության ուժերը Կարելիայի Օլոնեցկի շրջանում սպանել են Բելառուսից ակտիվիստ 49-ամյա Նիկոլայ Ալեքսեևին։ Այս մասին սեփական աղբյուրներին հղումով գրում է Astra-ն։ Ավելի ուշ ՏԱՍՍ-ը, հղում անելով ԱԴԾ-ին, հայտնել է, որ անվտանգության ուժերը կանխել են «ահաբեկչության նախապատրաստումը Կարելիայի վարչական շենքերից մեկում. Բելառուսի քաղաքացին, որն ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգով ահաբեկչություն էր նախապատրաստում, վնասազերծվել է ձերբակալման փորձի ժամանակ», գրում է Current Time։

Ըստ ռուսական հետաքննության՝ Ալեքսեևը, իբր, դիմադրություն է ցույց տվել ձերբակալության ժամանակ և սպանվել է ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից: Անվտանգության ուժերը տղամարդուն փորձել են բերման ենթարկել «ահաբեկչական հարձակում նախապատրաստելու» հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մաս, 205-րդ հոդվածի 1-ին մաս) նրա դեմ հարուցված գործի շրջանակում։

Քննիչների տվյալներով՝ Ալեքսեևը, իբր, մտադիր էր պայթեցնել Օլոնեց քաղաքի վարչական շենքը։ ԱԴԾ-ն պաշտոնապես չի հայտնել նրա մահվան մասին։

Նշվում է, որ Ալեքսեևը եղել է «Կաստուս Կալինովսկի» գնդի անդամ, որը մարտնչել է Ուկրաինայի կողմից և արգելված է Բելառուսում։ Նա գտնվում էր միջպետական հետախուզման մեջ։

Ալեքսեևը 2020 թվականի բողոքի ցույցերի մասնակից է։ Նա ընդդիմանում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին և քննադատում այն, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Ռուսաստանում, հայտնի չէ։

Ռուսաստանում 2023 թվականին առնվազն 50 մարդ է մահացել նախնական կալանավայրերում, հատուկ կալանավայրերում, դատարաններում, ոստիկանական բաժանմունքներում և ոստիկանական մեքենաներում, գրում է «Վյորստկան», որը վերլուծում է պետական գերատեսչությունների և լրատվամիջոցների հաղորդումները։ Նրանց մեծ մասը մահացել է նախնական կալանքի տակ՝ 22 մարդ։ Եվս 14 մարդ մահացել է ոստիկանական բաժանմունքներում, 5-ը՝ ձերբակալվելիս, 4-ը՝ ոստիկանական մեքենաներում, 2-ը՝ հատուկ կալանավայրերում, ևս 1-ը՝ դատարանում։