Օդեսայում հրթիռը պայթել է Զելենսկիից և Հունաստանի վարչապետից 500 մետր հեռավորության վրա․ CNN

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
Բոլորը

Ռուսական հրթիռը պայթել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսից ընդամենը 500 մետր հեռավորության վրա՝ նախօրեին Օդեսա նավահանգստային քաղաքի վրա հարձակման ժամանակ։ Այս մասին CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու առաջնորդներն ավտոշարասյան մեջ զգացել են, որ հարված է հասցվել և սեփական աչքերով տեսել են «սնկային ամպ»։

Լրատվամիջոցին Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկն ասել է, որ զոհվել է 5 մարդ, շատերը վիրավորվել են, Զելենսկին ու Միցոտակիցը, սակայն, չեն տուժել։

CNN-ը գրում է, որ Զելենսկին հաճախ է ռիսկային ուղևորություններ կատարում դեպի առաջնագիծ և ողջունել է տասնյակ համաշխարհային առաջնորդների Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմի ավելի քան երկու տարվա ընթացքում, սակայն չորեքշաբթի տեղի ունեցած հարձակումը կարող է լինել նախագահի համար ամենատագնապալի ահազանգերից մեկը: Հարվածի մոտ լինելը ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկավար Միցոտակիսին նույնպես ընդգծում է նման այցելությունների վտանգը և հակամարտության հնարավոր գլոբալ հետևանքները:

«Մենք պետք է առաջին հերթին պաշտպանվենք: Դրա լավագույն միջոցը հակաօդային պաշտպանության համակարգն է»,- ասել էր Զելենսկի։

Միցոտակիսն էլ պատմել է, որ Զելենսկիի հետ շրջայց են կատարել քաղաքում, որը հսկայական վնաս է կրել ամիսներ շարունակ ռուսական հարվածներից, նախքան օդային հարվածների ձայները լսելը:

«Քիչ անց, երբ մենք նստում էինք մեր մեքենաները, լսեցինք հզոր պայթյուն»,- ավելի ուշ լրագրողներին ասել է Հունաստանի վարչապետը՝ հավելելով, որ դա «ամենավառ հիշեցումն է, որ այստեղ իրական պատերազմ է ընթանում։ Ամեն օր պատերազմ է, որը ոչ միայն ազդում է ճակատի, զինվորների վրա, այն ազդում է անմեղ քաղաքացիների վրա»։