Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Nordic Response լայնածավալ զորավարժությունները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նորվեգիայի հյուսիսում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը: 13 դաշնակից երկրներից մոտ 20,000 զինծառայող է մասնակցում Nordic Response 2024-ին, ներառյալ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք որոշել են միանալ դաշինքին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Զորավարժությունները ներառում են սպառազինության համակարգերի լայն տեսականի, ներառյալ 100 ինքնաթիռ և ռազմածովային ուժեր՝ ֆրեգատներով և սուզանավերով:

Զորավարժությունների առաջին օրը զինվորները պետք է «հակահարձակում» իրականացնեն Նորվեգիայի Ալթա քաղաքի տարածքից (Ռուսաստանի հետ սահմանից մոտ 500 կմ հեռավորության վրա)՝ դրանից հարավ գտնվող տարածքներն ազատագրելու համար, որոնք, ըստ մանևրի սցենարի, արդեն «օկուպացված են թշնամու կողմից»։

Nordic Response – 2024-ի ակտիվ փուլի սկզբում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Ալթա։ Նախօրեին նա այցելել էր Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Նորվեգիայի ռազմաբազա և առաջարկել էր ընդլայնել Բունդեսվերի ներկայությունը Հեռավոր Հյուսիսում, չնայած այն հանգամանքին, որ այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վրա։ Մոտ 1500 գերմանացի զինծառայող է մասնակցում  Nordic Response 2024 զորավարժություններին։