Դաշնակիցները հավաքել են Ուկրաինայի համար 800 հազար արկ գնելու գրեթե ամբողջ գումարը

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Ուկրաինայի դաշնակից երկրներն արդեն հավաքել են գրեթե ամբողջ գումարը, որն անհրաժեշտ է Չեխիայի նախաձեռնությամբ Ուկրաինայի համար 800 հազար արկ գնելուն, գրում է Bloomberg-ը։

Վկայակոչելով իր աղբյուրին՝ գործակալությունը պնդում է, որ արկերը կարելի է գնել երրորդ երկրներից և մի քանի շաբաթվա ընթացքում առաքել Ուկրաինա։

Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ Չեխիան Եվրոպայի սահմաններից դուրս գտել է 800 հազար արկ՝ կես միլիոն 155 մմ տրամաչափի և 300 հազար՝ 122 մմ տրամաչափի, որոնք այդ երկրները պատրաստ են անմիջապես վաճառել։ Չեխիան դրամահավաք է նախաձեռնել և համակարգում է այս գործողությունը։

Բացի Չեխիայից՝ գումար տալու պատրաստակամություն են հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Կանադան, Նիդերլանդները, Դանիան, Լատվիան և Լիտվան։

Գործակալության տվյալներով՝ արդեն այս շաբաթ պաշտպանության նախարարները և այս նախաձեռնությանը մասնակցող օտարերկրյա պետությունները կարող են քննարկել գնումների մանրամասներն ու առաքման ժամանակացույցը։