Նավալնայան կոչ է արել ընտրությունների օրը մասնակցել «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիային

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան, կոչ է արել ՌԴ քաղաքացիներին մասնակցել ընդդիմության հայտարարած «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիային, այն է՝ գնալ ընտրատեղամասեր նախագահական ընտրությունների հիմնական քվեարկության օրը՝ մարտի 17-ին, ժամը 12.00-ին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե մենք միաժամանակ գնանք, մեր ձայնն ավելի բարձր կհնչի»,- ասել է նա տեսաուղերձում, որը հրապարակվել է Ալեքսեյ Նավալնիի YouTube-յան ալիքում։

Առաջիկա ընտրություններն անվանելով «կատարյալ կեղծիք», քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա խոսքով, «կնկարի իր սրտին հաճելի ցանկացած արդյունք, թեկուզ 80, թեկուզ 180 տոկոս», Յուլիա Նավալնայան ընդգծել է, որ ռեժիմի հակառակորդները կարող են օգտագործել քվեարկությունը Կրեմլի ղեկավարի դեմ, որպեսզի «միասին հասնենք մեր նպատակներին»։

Նա նաև կոչ է արել քվեաթերթիկներն անվավեր դարձնել՝ դրանց վրա խոշոր տառերով «Նավալնի» գրելով։