Բաքվի և Մոսկվայի դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի․ Ալիևը՝ Միշուստինին

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին, և անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում մենք գործակցել ենք, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական ​​հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական ​​հարաբերությունները թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, բնականաբար, դրան աջակցում է նաև մեր երկրների հասարակությունը»,- ասել է Ալիևը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների շրջանակներում։

«Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Դա նույնպես կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ համագործակցության ամրապնդման շրջանակում բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվում են, ապրանքաշրջանառությունն աճել է 17 տոկոսով՝ մոտենալով 4,5 մլրդ դոլարի։

Իր հերթին, Միշուստինը շնորհավորել է Ալիևին փետրվարի 7-ի նախագահական արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործության, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարական նախագծերի խոստումնալից ոլորտները:

Հավելենք, որ Միշուստինը նախօրերին բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Երկու երկրների միջև նաև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։