Սպիտակ տունը Զելենսկիի և Նավալնիի կանանց հրավիրել է ներկա գտնվել Կոնգրեսում Ջո Բայդենի ելույթին․ երկուսն էլ մերժել են

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան մերժել է Սպիտակ տան հրավերը՝ մասնակցելու մարտի 7-ին կայանալիք Կոնգրեսի նիստին, որտեղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալու ամենամյա ուղերձով։ Նա մերժումը պատճառաբանել է պատերազմի հետևանքով քայքայված իր երկրի առջև ծառացած բարդ խնդիրներով, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Իրավիճակին ծանոթ պաշտոնյաների տեղեկացմամբ՝ նպատակը ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենին նստեցնելն էր Զելենսկայայի և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլիա Նավալնայայի կողքին։ Երկու կանանց պատկերները, որոնցից յուրաքանչյուրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմադրության խորհրդանիշն է, հզոր նախապատմություն կստեղծեր Կոնգրեսի համատեղ նիստում նախագահ Բայդենի ելույթի համար:

Սակայն Նավալնայայի հնարավոր ներկայությունը Կոնգրեսում անհանգստություն է առաջացրել ուկրաինացիների մոտ՝ Ղրիմի վերաբերյալ 2014 թվականին Ալեքսեյ Նավալնիի հայտարարությունների հետ կապված։

Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ Զելենսկայայի որոշումը, հավանաբար, պայմանավորված է «ժամանակացույցի հակասություններով»։ Հետագա հարցերը փոխանցվել են Զելենսկայայի գրասենյակ, որը չի պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին:

Յուլիա Նավալնայան նույնպես հրաժարվել է ներկա գտնվել Բայդենի ելույթին, ըստ նրա խոսնակի՝ պատճառը հոգնածությունն է:

«Յուլիան իսկապես հրավիրված էր և պատրաստվում էր գնալ, բայց ես կարծում եմ, որ բոլորը մոռանում են, թե ինչ հանգամանքներում են ծավալվել իրադարձությունները։ Յուլիայի ամուսինը մահացել է երկու շաբաթ առաջ, այս ամբողջ ընթացքում նա ճանապարհորդում էր։ Այսօր առաջին օրն է, որ նա ընդհանրապես տանն է: Ինչպես ցանկացած մարդու, նրան էլ ժամանակ է պետք ուշքի գալու համար, և թեև նա իսկապես գնահատում է հրավերը, բայց հիմա գոնե մի փոքր ուշքի պետք է գա»,- ասել է Նավալնիների մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ Սպիտակ տունը, ամենայն հավանականությամբ, չի տեղեկացրել Կիևին, որ Նավալնայան որոշել է չմասնակցել, թեև նրա ներկայությունը, ըստ աղբյուրների, միակ մտահոգությունը չէր ուկրաինացիների համար։ Ուկրաինայի կառավարությունը չի ցանկանում քաղաքականացնել պատերազմն ու վիրավորել հանրապետականներին, որոնք հաջորդ տարի կարող են վերահսկել Սպիտակ տունը՝ կախված նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքներից: