Լատվիան 300 մլն եվրո կներդնի ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Լատվիան առաջիկա հինգ տարիների ընթացքում 300 մլն եվրո կներդնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար։ Պաշտպանության նախարարության համապատասխան պլանը հավանության է արժանացել երկրի կառավարության կողմից, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ծրագրերը նախատեսում են տարբեր պաշտպանական օբյեկտների կառուցում երկրի արևելյան սահմանին, ներառյալ՝ զինվորների համար ամրացված դիրքեր, հակատանկային խրամատներ, ականներ և այլ պատնեշներ, ինչպես նաև զինամթերքի պահեստներ, հայտնել է Լատվիայի պետական ապարատը:

Գերատեսչությունն ընդգծել է, որ այս պլանը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համատեղ նախաձեռնության մի մասն է՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան թևում պաշտպանության միասնական գիծ կառուցելու համար՝ պաշտպանվելու Ռուսաստանի կամ Բելառուսի հնարավոր ագրեսիվ գործողություններից:

Հավելենք, որ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պաշտպանության նախարարները հունվարի 19-ին Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են համատեղ պաշտպանական գիծ ստեղծել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ սահմաններին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ֆոնին։ Բալթյան երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն կֆինանսավորի ամրությունների իր մասը՝ համաձայնեցնելով այդ աշխատանքը ՆԱՏՕ-ի երկրների ընդհանուր պաշտպանական քաղաքականության հետ։