Ֆիդանն ԱՄՆ-ում հանդիպումներում քննարկելու է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով մարտի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։

Ֆիդանի այցի ընթացքում Թուրքիա-ԱՄՆ Ռազմավարական մեխանիզմի 7-րդ հանդիպման շրջանակում կողմերը մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այցի ընթացքում Ֆիդանը հանդիպելու է նաև ԱՄՆ Սենատի անդամների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հեն։

Հաղորդվում է, որ երկկողմ օրակարգային հարցերից զատ՝ քննարկվելու են նաև միջազգային թեմաներ։ Մասնավորապես, հանդիպումների ընթացքում համակողմանիորեն քննարկվելու են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Հունաստանի, Կիպրոսի հետ դրական հարաբերությունները, Արևելյան Միջերկրական ծովի հարցը, Ադրբեջանի և Հայաստանի, Սիրիայի, Եմենի, Իրանի և Լիբիայի միջև խաղաղության գործընթացը, ռուս-ուկրաինական պատերազմը։

Հիշեցնենք՝ Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հայտնել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով այս շաբաթ մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ռազմավարական մեխանիզմի խորհրդի նիստին։

Այցով ԱՄՆ-ում է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։

Էմմա Չոբանյան