Մոսկվայի երկու բնակիչ է բերման ենթարկվել Նավալնիի հիշատակին ծաղիկներ դնելու համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մոսկվայում ոստիկանությունը բերման է ենթարկել Պոլինա Օրեխովային և Եգոր Կոմլևին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին ծաղիկներ դնելու համար։ Այս մասին հայտնում է Current Time-ը։

Պոլինա Օրեխովային բերման են ենթարկել մարտի 5-ի առավոտյան, երբ նրա տուն են եկել անվտանգության ուժերը: Նա մեղադրվում է փետրվարի 17-ին «Վշտի պատի մոտ» զանգվածային միջոցառմանը մասնակցելու կանոնները խախտելու մեջ, որտեղ նա ծաղիկներ էր դրել։ Իրավապաշտպանների խոսքով՝ անվտանգության ուժերը վերցրել են նրա հեռախոսը և պատրաստվում են 48 ժամով կալանավորել։ Թե ինչի հիման վրա, դեռևս հայտնի չէ։

Երկրորդ ձերբակալվածը Եգոր Կոմլևն է, որը ծաղիկներ է խոնարհել ընդդիմադիր գործչի հիշատակին փետրվարի 16-ին և 17-ին, նաև մասնակցել նրա հուղարկավորությանը մարտի 1-ին։ Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ նրան հայտնաբերել են տեսախցիկների միջոցով: Կոմլևին բերման են ենթարկել մարտի 5-ի առավոտյան, երբ նա դուրս է եկել տանից, որից հետո նրան տարել են Խորոշևո-Մնևնիկի շրջանի ոստիկանության բաժին, լուսանկարել և խլել անձնագիրը։ Հայտնի չէ՝ ինչ հանցագործության համար է նա մեղադրվում։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղում գտնվող «Բևեռային գայլերի» հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա մահվան եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործչի մահվան պատճառները բնական են։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ստեղծողի կողմնակիցները կարծում են, որ նրան սպանել են։ Բանտարկության ընթացքում Նավալնիին 27 անգամ պատժախուց են ուղարկել։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը մորն են հանձնել միայն փետրվարի 24-ին։ Մինչ այդ, մայրը բողոքել էր Քննչական կոմիտեի վերջնագրից, որը պահանջում էր համաձայնել Նավալնիին առանց հրապարակային հրաժեշտի, գաղտնի հուղարկավորություն իրականացնել։ Լյուդմիլա Նավալնայան հրաժարվել է կատարել այս պահանջը։ Նավալնիի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 1-ին Մոսկվայում՝ Բորիսովյան գերեզմանատանը։ Չնայած կալանավորման սպառնալիքներին՝ հազարավոր մարդիկ են մասնակցել քաղաքական գործչի վերջին հրաժեշտի արարողությանը։ Հուղարկավորությունից մի քանի օր անց անգամ մարդիկ հերթ են կանգնում քաղաքական գործչի գերեզմանի մոտ ծաղիկներ դնելու համար։