Գերմանիան ուժեղացնում է լրտեսությունից պաշտպանությունը Բունդեսվերի սպաների գաղտնալսումից հետո

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
Բոլորը

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրապարակել էր Բունդեսվերի բարձրաստիճան սպաների զրույցի գաղտնալսումը, որոնք քննարկում էին Ուկրաինային TAURUS հրթիռների մատակարարման հարցը, Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը հայտարարել է պաշտպանության ուժեղացման վերաբերյալ գերմանական հետախուզական ծառայությունների պատրաստակամության մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ավելի ենք ամրապնդել լրտեսությունից և ապատեղեկատվությունից պաշտպանվելու մեր միջոցները, մշտապես արձագանքում ենք ընթացիկ իրադարձություններին։ Պուտինի քարոզչական ապարատը ցանկանում է վարկաբեկել մեր պետությունը, շահարկել հասարակական կարծիքի ձևավորումը և պառակտել մեր հասարակությունը: Պուտինին ոչ մի բան չի հաջողվի»,- ասել է նա Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ գերմանական հակահետախուզությունը, որով զբաղվում է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը, զգալիորեն ուժեղացվել է կադրային և տեխնոլոգիական առումով։ Ֆեզերն ասել է, որ ռուսական հետախուզական ծառայությունների գործունեության դեմ պայքարը մնում է հակահետախուզական աշխատանքի առանցքային ոլորտներից մեկը։

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովը մարտի 11-ին նշանակված հատուկ նիստում պետք է քննարկի գաղտնի տեղեկատվության արտահոսքի դեպքը։

ԱՄՆ վարչակազմն իր հերթին Մոսկվային մեղադրում է արևմտյան դաշնակիցների միջև անվստահություն առաջացնելու փորձի մեջ։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ձայնագրության հրապարակումն անվանել է «Ռուսաստանի կողմից տարաձայնություն սերմանելու լկտի և թափանցիկ փորձ» և միասնականության պակասի տպավորության ստեղծում՝ ինչպես ամբողջ Արևմուտքում, այնպես էլ Գերմանիայի կառավարությունում։

Նա, սակայն, վստահություն է հայտնել, որ արևմտյան երկրները չեն զիջի, ինչպես ցանկանում է Ռուսաստանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցելու համատեղ աշխատանքը շարունակվում է, և Գերմանիան դրան ակտիվ մասնակցություն է ունենում։ Քիրբին բարձր է գնահատել Գերմանիայի ներդրումը Կիևին աջակցելու գործում՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կշարունակի համագործակցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա կառավարության հետ՝ Ուկրաինային օգնելու ուղիներ գտնելու հարցում։

Հավելենք, որ ռուսական քարոզչական RT-ն հրապարակել էր 38 րոպեանոց ձայնագրություն, որում, ըստ աղբյուրի, «Բունդեսվերի բարձրաստիճան սպաները» քննարկում են Ղրիմի կամրջի վրա TAURUS հրթիռներով հարձակումների հնարավորությունը։