Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել է «Սերգեյ Կոտով» ռուսական պարեկային նավի վրա հարձակման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Ոչնչացվել է «Սերգեյ Կոտով» թշնամական նավը»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ռուսական կողմը չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Ըստ Ուկրաինայի ՊՆ-ի՝ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Group 13 «հատուկ ստորաբաժանումը» գրոհել է Սևծովյան նավատորմի պարեկանավը՝ ուկրաինական ՌԾՈւ-ի հետ համագործակցությամբ և Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարարության աջակցությամբ։

Ըստ այդ տվյալների՝ Magura V5 ռազմածովային անօդաչու թռչող սարքերի հարվածի արդյունքում ռուսական 22160 նախագծի նավը՝ «Սերգեյ Կոտովը», վնասվել է հետնամասի, ինչպես նաև աջ և ձախ կողմերում։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ հարձակումն իրականացվել է «Կերչի նեղուցից ոչ հեռու»։

Ավելի վաղ ենթադրյալ հարվածի տեսանյութը հրապարակել էին ռուսաստանցի  բլոգերները։ Ղրիմի կամրջի երթևեկը գիշերը դադարեցվել է ութ ժամով։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունը նաև հայտնել էր, որ Սևծովյան նավատորմի «Կեսար Կունիկով» խոշոր դեսանտային նավը ոչնչացվել է ուկրաինական արտադրության «Magura» անօդաչու սարքերի միջոցով։