ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի հասցեին Լավրովի սպառնալից հայտարարություների մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Մոլդովայի նկատմամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սպառնալից հռետորաբանությանը։ Դիտարկմանը, որ ՌԴ-ն սաստկացրել է իր հռետորաբանությունը Մոլդովայի դեմ՝ ասելով, թե Արևմուտքը փորձում է ստանձնել Մոլդովայի ղեկավարությունը, Միլլերն ասել է, որ «դա ակնհայտորեն ճիշտ չէ»։

Նա նաև անդրադարձել է Լավրովի հայտարարություններին «Հայաստանի՝ դեպի Արևմուտք գնալու և դրան պատասխան տալու» մասին։

«Ես չեմ պատրաստվում այդ հարցին ուղղակի պատասխանել, թեև դա այնպիսի հռետորաբանություն է Ռուսաստանի կառավարության կողմից, որն ապակայունացնում է տարածաշրջանը։ Հենց դրա համար էլ Ռուսաստանի այդքան շատ հարևաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, որոնք Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Հիշեցնենք՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը հերթական անգամ տարբեր անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության անհաջող արդյունքների հետևանքով վերջին ամիսներին Երևանից կշտամբանքներ են հնչում Մոսկվայի հասցեին։ Հայաստանի ղեկավարության շուրթերից ամեն օր հնչող հայտարարությունները ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- ասել էր Լավրովը։

Ըստ նրա՝ «որոշ հայ գործիչներ սխալ են համարում Մոսկվայի հետ Երևանի համագործակցությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում»: Դա, Լավրովի կարծիքով, բավական ցուցադրական դիրքորոշում է։

«Այստեղից էլ գալիս են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության գնահատականները, որ, իբր, կառույցը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Այստեղից էլ պաշտոնական անձանց հայտարարություններն այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերին հենց Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան