Իսրայելը ՄԱԿ-ից հետ է կանչել իր մշտական ​​ներկայացուցչին

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Իսրայելը ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանին հետ է կանչել՝ «անհապաղ խորհրդակցությունների համար»: Այս մասին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, նա մեղադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը փորձում է լռեցնել համաշխարհային կազմակերպության կողմից ավելի վաղ ներկայացված զեկույցը ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ իրականացված բազմաթիվ սեռական բռնությունների վերաբերյալ:

«ՄԱԿ-ի վերջին զեկույցը մանրամասնում է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ոճրագործությունները, ներառյալ՝ ջարդերը, բռնաբարությունները և այլ համակարգված սեռական հանցագործությունները: Այնուամենայնիվ, գլխավոր քարտուղարը լռում է: Գործելու ժամանակն է, Անտոնիո Գուտերեշ։ ՀԱՄԱՍ-ը պետք է ամբողջ աշխարհում ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ այն երկրները, որոնք աջակցում են նրան, պետք է անվանեն ահաբեկչության հովանավորներ»,- գրել է Կացը X սոցիալական ցանցում։

«ՄԱԿ-ից հինգ ամիս պահանջվեց, որպեսզի վերջապես ընդունի, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ կատարվել են ցնցող սեռական բնույթի հանցագործություններ: Այժմ, երբ զեկույց է հայտնվել Գազայի հատվածում մեր պատանդների սեռական վայրագությունների և սեռական բռնությունների մասին, ՄԱԿ-ի ամոթալի լռությունը, որը ոչ մի քննարկում չի անում այս հարցի շուրջ, աղաղակում է մինչև երկինք»,- իր հերթին ասել է Գիլադ Էրդանը:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերքել է Գուտերեշի հասցեին հնչող մեղադրանքները, թե նա, իբր, փորձում է լռեցնել զեկույցը։ Ի հակադրություն՝ նա ասել է, թե Գուտերեշը լիովին աջակցում էր փաստաթղթի մշակմանը, որը ղեկավարում էր հակամարտությունների ժամանակ սեռական բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Պատենը:

Դյուժարիկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցը, ի վերջո, հրապարակվել է։