43 երկիր պահանջում է հետաքննել Նավալնիի մահվան հանգամանքները

Լուրեր

12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
12.08.2026 | 13:10
Բաքվից փորձագետների գալը ՀՀ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում. Եղոյանը` TRIPP-ի տարածքը ուսումնասիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:58
Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան
12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Բոլորը

43 պետություններ պահանջում են անկախ միջազգային հետաքննություն անցկացնել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Նավալնին մահացել է կալանքի տակ՝ Հյուսիսային Խարպ գյուղի հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա համախոհները կարծում են, որ նա սպանվել է: 43 երկրի անունից անկախ հետաքննության անհրաժեշտության մասին մարտի 4-ին հայտարարել է ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Լոտտե Կնուդսենը,  գրում է VOA-ն։

Նա նշել է, որ այս երկրների կարծիքով, քաղաքական գործչի մահվան վերջնական պատասխանատվությունն անձամբ կրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

««Մենք վրդովված ենք ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստից, որի պատասխանատվությունը, ի վերջո, կրում են (Ռուսաստանի) նախագահ Պուտինը և Ռուսաստանի իշխանությունները», – ասել է Կնուդսենը։ «Ռուսաստանը պետք է թույլ տա, որ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացվի նրա (Նավալնիի) հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ»:

Այս հայտարարությունը ստորագրած երկրների թվում են ԵՄ 27 անդամ երկրները, ինչպես նաև 16 այլ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան:

Հայաստանն այս ցուցակում չկա։ Հայտարարության տակ ստորագրած երկրների թվում  չեն նաև Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանն ու Թուրքիան։