Սալեխարդի դատարանը մերժել է Նավալնիի մոր բողոքը

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սալեխարդի դատարանը քննիչների անգործության վերաբերյալ Լյուդմիլա Նավալնայայի բողոքը թողել է առանց քննարկման, Telegram-ի իր ալիքում հայտնել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ալեքսեյ Նավալնիի դաշնակիցն ընդգծել է, որ այս բողոքն ուղարկել է ընդդիմադիր քաղաքական գործչի մայրը, քանի որ ուժայինները մի քանի օր հրաժարվել են քաղաքական գործչի մարմինը հանձնել հարազատներին։

Նավալնիի մահվան գործով նախաքննական հետաքննությունը շարունակվում է։

«Հասկանալի է, որ այս ստուգումը ոչնչով չի ավարտվի, բայց փաստաբանները բոլոր ֆորմալ ընթացակարգերը կտանեն մինչ ամբողջությամբ հրաժարվեն քրեական գործ հարուցելուց և կբողոքարկեն այդ մերժումը։ Իսկ իրական քննությունը վաղ թե ուշ կիրականացվի»,- գրել է Ժդանովը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղում գտնվող «Բևեռային գայլերի» հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ստեղծողի կողմնակիցները կարծում են, որ նրան սպանել են։ Բանտարկության մեջ գտնված ժամանակում Նավալնիին 27 անգամ պատժախուց են ուղարկել։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը մորն են հանձնել միայն փետրվարի 24-ին։ Մինչ այդ, մայրը բողոքել էր Քննչական կոմիտեի վերջնագրից, որը պահանջում էր համաձայնել Նավալնիին առանց հրապարակային հրաժեշտի, գաղտնի հուղարկավորություն իրականացնել։ Լյուդմիլա Նավալնայան հրաժարվել է կատարել այս պահանջը։

Նավալնիի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 1-ին Մոսկվայում՝ Բորիսովյան գերեզմանատանը։ Չնայած կալանավորման սպառնալիքներին՝ հազարավոր մարդիկ եկել էին հրաժեշտ տալու քաղաքական գործչին։

Հուղարկավորությունից մի քանի օր անց մարդիկ հերթ են կանգնում քաղաքական գործչի գերեզմանի մոտ ծաղիկներ դնելու և նրան հրաժեշտ տալու համար։