Կրեմլը «ոչինչ չունի ասելու» մարդկանց «շարասյան» մասին, որոնք ցանկանում են ծաղիկներ դնել Նավալնիի գերեզմանին

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ոչինչ չունի ասելու մարդկանց շարասյան» մասին, որոնք ցանկանում են ծաղիկներ դնել բանտարկության մեջ մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գերեզմանին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք շատ բան չենք ասել այս թեմայով և այլ բան չունենք ասելու»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին խնդրել են մեկնաբանել «մարդկանց շարասյունը», որը «կիլոմետրերով ձգվել է» Ալեքսեյ Նավալնիին Բորիսովյան գերեզմանատանը հրաժեշտ տալու համար։

Երեկ, երրորդ օրն անընդմեջ, մարդիկ շարունակում էին զանգվածաբար գնալ գերեզմանատուն՝ հարգելու Ալեքսեյ Նավալնիի հիշատակը։ Մինչև օրվա վերջ (գերեզմանատունը բաց է եղել Մոսկվայի ժամանակով մինչև ժամը 17:00-ն), գերեզմանի վրա այնքան ծաղիկներ են եղել, որ ամբողջովին ծածկել են խաչը։

Օտարերկրյա գործակալների ռեեստրում հայտնված «Агенство»-ն գրում է, որ մարդկանց ոչ մեծ խումբ մնացել է գերեզմանոցում անգամ դրա փակվելուց հետո։