Ալիևը հայտարարել է, թե ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ «կողմնակալ ու կեղտոտ արշավ է տանում»

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Դիմիտրովի հետ հանդիպմանը հերթական անգամ դժգոհել ԵԽԽՎ-ից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ասել է, թե Ադրբեջանը, իբր, «լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»։ Ալիևը նշել է, որ դրանից հետո Ադրբեջանի դեմ լայնածավալ արշավ է ծավալվել մի շարք եվրոպական կառույցների կողմից։

Նա հայտարարել է, թե Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Ադրբեջանի դեմ կողմնակալ և կեղտոտ արշավ է տարվում»՝ հավելելով, որ նման մոտեցումն անհանդուրժելի է ադրբեջանական պատվիրակության համար։ Ալիևն ասել է, որ մի շարք երկրների խորհրդարաններ իրենց դիրքորոշումն են հայտնել այս «անարդարության դեմ»։

Ադրբեջանի նախագահը նաև Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքներն է հնչեցրել՝ հայտարարելով, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իբր, «Հայաստանը դրական վերաբերմունք չի ցուցաբերել խաղաղությանը նպաստելու՝ Ադրբեջանի նախաձեռնություններին, այլ հակառակը, վարել է Ղարաբաղում սպառազինության և ռազմականացման քաղաքականություն»։

Նշենք, որ օրերս Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն էր ԵԽԽՎ-ից բողոքել՝ նշելով, որ եթե մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, «Բաքուն կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջական դուրս գալու հարցը»։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։

Էմմա Չոբանյան