Մեծ Բրիտանիան ցանկանում է օգնել Ադրբեջանին կիբերանվտանգության ոլորտում

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատրաստ է կիբերանվտանգության ոլորտում իր փորձը կիսել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը՝ ելույթ ունենալով Ադրբեջանում Կիբերանվտանգության կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված կիբերանվտանգության թեմայով ցուցահանդեսում։

Դեսպանն ասել է, որ Ադրբեջանը «բավականին բարդ հարևանություն ունի», և այս առումով կիբերանվտանգությունը շատ կարևոր է ռազմական ոլորտում, ինչպես նաև այլ ոլորտներում:

«Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանում առաջին անգամ կազմակերպված կիբերանվտանգության ցուցահանդեսում, ներկայացված են մեր 4 առաջատար ընկերությունները։ Նման ցուցահանդեսի կազմակերպման նպատակն է աջակցել Ադրբեջանին տարբեր ոլորտներում կիբերանվտանգության դեմ պայքարում»,- ասել է Օլդը՝ հավելելով, որ «Ադրբեջանը պետք է օգտագործի ամենառաջադեմ մեթոդները հնարավոր կիբերհարձակումները կանխելու համար»։

Ըստ նրա՝ Ադրբեջանն այժմ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կիբերանվտանգության դեմ պայքարում։

2022 թվականի հուլիսին բացվել է Ադրբեջանի ՊՆ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության կիբերանվտանգության օպերատիվ կենտրոնը։ Այն իրականացնում է տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և հրամանատարության ու կառավարման համակարգերի կանոնավոր մոնիթորինգ, կառավարում, սպառնալիքների ժամանակին հայտնաբերում, թվային հետաքննություն, էլեկտրոնային անվտանգության ստուգումներ և այլ աշխատանքներ:

Այս ոլորտում Բաքվին ակտիվ աջակցում է նաև Իսրայելը։ 2022-ին համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր Էլեկտրոնային անվտանգության ծառայության և իսրայելական հանրահայտ Technion համալսարանի միջև, որն էլ պատրաստելու է ավելի քան 1000 մասնագետի կենտրոնի համար։

Էմմա Չոբանյան