Ռուսաստանը փետրվարի սկզբից 15 ինքնաթիռ է կորցրել. Զելենսկի
Քաղաքականություն
04.03.2024 | 11:13Փետրվարի սկզբից Ռուսաստանը կորցրել է 15 ռազմական ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։
«Միայն այս շաբաթ մեզ հաջողվել է խոցել ռուսական յոթ ռազմական ինքնաթիռ։ Հենց այն ինքնաթիռները, որ գցում են այդ ռումբերն ու սպանում։ Փետրվարի սկզբից Ռուսաստանը կորցրել է 15 ռազմական ինքնաթիռ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Փետրվարի վերջին Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ամսվա երկու շաբաթների ընթացքում խոցել են ռուսական 13 մարտական ինքնաթիռ, ինչը շատ ավելին է, քան պատերազմի նախորդ ամիսներին։ Ռուսական կողմը չի հաստատում այս թվերը։