«Զանգեզուրի միջանցք»-ը կարող է խաղաղություն հաստատելու գործիք դառնալ․ Ալիևի ներկայացուցիչ

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը․ փոխանցում է Report-ը։

Ելույթ ունենալով «Եվրասիայում համագործակցության նոր դինամիկան» թեմայով նիստում՝ նա ընդգծել է, որ զուտ տնտեսական օգուտներից բացի, հետկոնֆլիկտային միջավայրում երկրների միջև տրանսպորտային կապի վերականգնումը կարող է նաև կարևոր դեր խաղալ վստահության ձևավորման գործում և դառնալ արդյունավետ գործիք՝ խաղաղություն հաստատելու համար։

«Դրա վառ օրինակն է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը։ Բացի այդ, այս նախագծի իրականացումն օգուտ կբերի և լիովին կբավարարի տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերը։

Զանգեզուրի միջանցքը կարող է նաև այլընտրանքային ճանապարհ դառնալ արդեն գոյություն ունեցող Անդրկասպյան միջազգային միջին միջանցքին, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջոցով` Ադրբեջանի և Վրաստանի տարածքով»,- ընդգծել է Ալիևի ներկայացուցիչը։

«Հուսով ենք, որ Երևանը, որն ավելի քան երեք տարի խուսափել է իր պարտավորությունների կատարումից և փաստացի խոչընդոտել է Զանգեզուրով տրանսպորտային կապի վերականգնումը, վերջապես կգիտակցի այս ծրագրի ողջ օգուտը Հայաստանի համար։ Հակառակ դեպքում, բաղձալի «խաչմերուկը» կարող է մնալ որպես տարածաշրջանային փակուղի»,- նշել է Ամիրբեկովը։