Մեծ խիզախություն էր պետք Նավալնիին հրաժեշտ տալու համար․ հազարավոր ռուսներ դա գտան իրենց մեջ․ Մակրոն

Լուրեր

18.06.2026 | 09:14
ԱԱ-2026․ Գանան հաղթանակ է կորզել, Ուզբեկստանը պարտվել է նորամուտի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 02:01
ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Խորվաթիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 23:35
«Միասնության թևեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով
17.06.2026 | 23:20
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
17.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Պորտուգալիան մեկնարկեց ոչ-ոքիով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 22:58
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մուրիել Պենըվերը քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության խորացման հարցեր
17.06.2026 | 22:43
Նետում անվասայլակից․ Հայաստանում են բասկետբոլի աստղեր Հոլերմանն ու Սերիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 22:31
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.06.2026 | 22:15
Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան
17.06.2026 | 22:02
Ոստիկանները ձերբակալել են Երևանում գիշերը դրիֆթ կատարած երիտասարդին
17.06.2026 | 21:45
Մայիսի կլիմայական պայմանները Հայաստանում
17.06.2026 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.06.2026 | 21:19
Էրդողանի բանտարկված մրցակիցն ազդարարել է նոր կուսակցության ստեղծման մտադրության մասին՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարության հեռացումից հետո
17.06.2026 | 21:00
Պուտինն ապատեղեկացված է ՀՀ-ի պրոռուսական ուժերի կողմից, իբր՝ ուժեղ են․ ՔՊ-ն է իշխանություն ձևավորելու․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 20:53
Թրամփը բաց է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ. CNN
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում ռուսերեն գրառում է կատարել։ Նա ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հրաժեշտ տալու եկած հազարավոր ռուսաստանցիների քայլը մեծ համարձակություն է որակել։

«Մեծ խիզախություն էր պետք Ալեքսեյ Նավալնիին հրաժեշտ տալու համար։ Հազարավոր ռուսներ դա գտան իրենց մեջ։

Սա է նրա ժառանգությունը։

Հավերժ հիշատակ»,- գրել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի Մարինոյի եկեղեցում երեկ Նավալնիի հոգեհանգիստը 20 րոպեից էլ կարճ է տևել։
Եկեղեցու տարածքը շրջափակված է եղել մետաղյա պարիսպներով։ Նավալնիին հրաժեշտ տալու ցանկություն ունեցողների շարանը ձգվել է ավելի քան մեկ կիլոմետր։ Ցանկապատի շուրջ կանգնած մարդիկ պարբերաբար վանկարկել են «Նավալնի», «Պուտինը մարդասպան է» «Շնորհակալություն, Ալեքսե՛յ» և «Չե՛նք ների»: