Տեղի է ունենում Արցախի հերոսի խոշտանգում․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

Վճռաբեկ դատարանը դեռևս վարույթ չի ընդունել գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը։

Այս մասին Factor.am-ին ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Վերջինս նշեց, որ որևէ ակնկալիք չունի Վճռաբեկ դատարանից, ինչպես չի ունեցել Առաջին ատյանից և Վերաքննիչից․

«Առաջին ատյանի և Վերաքննիչ ատյանի դատարավորները հայտնի են նրանով, որ ՀՔԾ-ի բերած միջնորդությունը բավարարում են։ Համենայն դեպս, իմ պրակտիկայում, որքան որ ես մասնակցել եմ, կամ իմ գործընկերներից տեղեկացել այդ երկու ատյանների դատավորները հքծամետ են»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանում դատավոր Մարինե Մելքոնյանը որոշեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը, իսկ Վերաքննիչ դատարանում Արսեն Նիկողոսյանը որոշումը թողեց անփոփոխ։

Ըստ Մանվել Գրիգորյանի պաշտպանի՝ այժմ փորձաքննություն է անցկացվում գեներալի առողջական խնդիրները պարզելու համար, իսկ անհրաժեշտ դեղորայք նա ստանում է ընտանիքի անդամների կողմից։

«Դեղերը հարազատներն են բերում, բայց դեղամիջոցներով հնարավոր է միայն պահել այն վիճակում, որ ինքնազգացողությունը շատ չվատանա։ Վիճակն օր օրի ավելի է վատանում, իսկ դեղերը վատանալու պրոցեսը դանդաղեցնելու համար են, թե չէ բուժման մասին, կամ դրական դինամիկայի մասին բացարձակապես խոսք լինել չի կարող»,- ասաց Մկրտչյանը։

Նա նաև հավելեց՝ իր պաշտպանյալին խոշտանգում են․ «Այդ հիվանդությունները նույնիսկ հիվանդանոցային պայմաններում բուժել հասկացողությունը չկա, զսպողական միջոցառումներ պետք է անեն, բայց կալանավայրում դրանք բացարձակապես չկան։ Ըստ իս՝ տեղի է ունենում Արցախի հերոսի խոշտանգում, մենք ակնհայտ խոշտանգումների մասին ենք խոսում, և այնպիսի բան չեմ ասում, որ որևէ փորձաքննություն կարող է հերքել։ Հիվանդություններն այնքան ակնհայտ են, որ փորձաքննությունն էլ էր ավելորդ և միայն արարողակարգը պահպանելու համար է այն նշանակվել», -եզրափակեց պաշտպանը։

Լիլիթ Շաբոյան