Նովոսիբիրսկում քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ հավաքված մարդկանց են ձերբակալել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Նովոսիբիրսկում՝ Նարիմսկի զբոսայգում մի քանի մարդ է բերման ենթարկվել քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտից, հայտնում է «Սիբիրսկի էքսպրես» Telegram-ալիքը։

«Սիբիրմեդիան» հայտնում է, որ բերման է ենթարկվել վեց մարդ։ Յոթ բերման ենթարկվածի մասին էլ գրում է OVD-Info-ն։

Ականատեսներից մեկն ասել է, որ բերման ենթարկվածներին ազատ են արձակել տվյալների բազաներում նրանց փաստաթղթերը ստուգելուց հետո։

Ռուսաստանի մի շարք շրջաններում Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորության օրը ոստիկանները հերթապահում են քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանների մոտ, որտեղ մարդիկ ծաղիկներ ու մոմեր են բերում բանտում մահացած քաղաքական գործչի հիշատակին։

Մասնավորապես, Վլադիվոստոկում «Հավատի և հույսի» պուրակում գտնվող «Քարե մոմ» հուշահամալիրի մուտքը վերանորոգման պատրվակով փակել են։ Տոմսկում ոստիկանները հերթապահում են քաղաքական ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված «Վշտի քար» հուշարձանի մոտ։