«Պուտինը մարդասպան է», «Ռուսաստանն ազատ կլինի»․ Նավալնիի հոգեհանգիստը եկեղեցում 20 րոպեից էլ պակաս է տևել

Լուրեր

15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի Մարինոյի եկեղեցում տեղի է ունեցել բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը: Եկեղեցի թույլատրել են մտնել միայն նրա հարազատներին ու ընկերներին։

Հուղարկավորության արարողությունից հետո քաղաքական գործչի մարմինը դուրս է բերվել եկեղեցուց և տեղափոխվել է գերեզմանատուն։ Հուղարկավորության արարողությունը տևել է 20 րոպեից էլ պակաս:

Եկեղեցու տարածքը շրջափակվել էր մետաղյա պարիսպներով։ Նավալնիին հրաժեշտ տալու ցանկություն ունեցողների շարանը ձգվել է ավելի քան մեկ կիլոմետր։

Ցանկապատի շուրջ կանգնած մարդիկ պարբերաբար վանկարկել են «Նավալնի», «Պուտինը մարդասպան է»  «Շնորհակալություն, Ալեքսե՛յ» և «Չե՛նք ների»:

Եկեղեցու հարևանությամբ գտնվող դպրոցի աշակերտները նույնպես պատուհաններից բղավել են Նավալնիի անունը, հաղորդում են Mediazona-ի և Sirena-ի թղթակիցները։