Ուժայինների կուտակումներ, երկաթե ցանկապատներ, բջջային կապի խափանում․ Մոսկվայում այսօր հուղարկավորում են Նավալնիին

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Մոսկվայում ուժայինները հավաքվում են Բորիսովյան գերեզմանատան և եկեղեցու մոտ, որտեղ այսօր տեղի է ունենալու բանտում մահացած ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հրաժեշտը, գրում է Current Time-ը։

Մետրոյի «Մարինյո» կայարանից մինչև տաճար ու գերեզմանոց մետաղական ցանկապատից միջանցք է կազմվել։ Բրատեևսկի կամրջի մայթերին պարիսպներ են շարված, անվտանգության ուժերն աշխատում են Մոսկվա գետի երկու ափերին՝ ստուգելով անցորդների փաստաթղթերն ու անձնական իրերը։

Ըստ Sota-ի՝ առավոտից տաճարի մոտ կանգնած են տարբեր չափերի առնվազն քառասուն ոստիկանական մեքենաներ՝ թեթև մարդատար մեքենաներից մինչև հատուկ ավտոբուսներ։ Դիմակավորված ՕՄՕՆ-ականները հերթապահում են ամբողջ շրջագծով։

Mediazona-ի թղթակիցն ընդհատումներ է նկատել նաև բջջային ինտերնետի աշխատանքում։ Նրա փոխանցմամբ՝ Telegram մեսենջերում հաղորդագրություններն ուղարկվում են մի քանի րոպեի ընթացքում, Yandex.Maps-ը կապ չի գտնում։ The Insider-ն էլ նախօրեին գրել էր, որ տաճարի մոտ ալեհավաք է տեղադրվել անվտանգության ուժերի կապի համար։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Մարյինոյի «Սփոփիր իմ ցավերը» եկեղեցում այսօր՝ տեղի ժամանակով 14:00-ին, հուղարկավորությունը՝ Բորիսովյան գերեզմանատանը: