ԱՄՆ Կոնգրեսը ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծ է ընդունել

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ԱՄՆ Սենատը փետրվարի 29-ին ընդունել է կարճաժամկետ ֆինանսավորման օրինագիծ, որով հնարավոր կլինի խուսափել կառավարության «շաթդաունից»: Այս փաստաթղթին կողմ է քվեարկել 77 սենատոր, դեմ՝ 13-ը։

Ավելի վաղ այս նախաձեռնությունը հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից։ Օրինագծին կողմ է քվեարկել Պալատի անդամներից 320-ը, դեմ՝ 99-ը։ Այժմ փաստաթուղթն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրման համար։

Օրինագծով նախատեսվում է պետական որոշ գերատեսչությունների ֆինանսավորումը երկարաձգել մինչև մարտի 8-ը, մնացածը՝ մինչև մարտի 22-ը։

Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ Բայդենը օրինագծի ընդունումը լավ նորություն է անվանել ամերիկացիների համար, թեև նշել է, որ դա «կարճաժամկետ լուծում է, այլ ոչ երկարաժամկետ լուծում»։

ԱՄՆ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ 2024 ֆինանսական տարվա բյուջեի առաջարկի շուրջ։ Կոնգրեսականները նախկինում երեք անգամ արդեն ընդունել են դաշնային կառավարության կառույցների ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագծերը։