Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

GMP միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը նշել է, որ կլաստերները նախագծվել են՝ հետագայում զարգանալու և ընդլայնվելու հնարավորությամբ: Նրա խոսքով՝ տարածքը հարթ չէ, առկա է թեքություն և մատչելիության ապահովման խնդիր: «Պետք է մուտք և մատչելիություն ապահովենք դեպի բոլոր շենք-շինություններ: Ունենք երկու տարբեր կլաստերներ, կրթական և մշակութային, այնուհետև կենտրոնական տարածք, որը հետիոտնի համար լինելու է առանց որևէ երթևեկության: Փորձել ենք բաշխել շենք-շինություններն այնպես, որ հրապարակների շուրջ կառուցվեն գրավիչ տարածքներ: Շրջապատող ճանապարհները և կանաչ տարածքները կողմնորոշված են դեպի կենտրոնական մուտքեր, կլինեն կանաչ տարածքներ, այգիներ, աջակցող օբյեկտներ և հիմնական կառույցներ: Մարդիկ պետք է այնտեղ իրենց հարմարավետ զգան, ուստի պետք է նաև կանաչ գոտիներ, ջրային տարածքներ բերենք «Ակադեմիական քաղաք»»,- նշել է Ստեֆան Շուտցը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ անցնող ժամանակահատվածում համալսարանի կողմից կատարվել են հաշվարկներ՝ Ակադեմիական քաղաքի համար պահանջվող կոմունալ ռեսուրսների վերաբերյալ: «Այսինքն՝ կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,- նշել է նա:

Միաժամանակ, ռեկտորը հավելել է, որ մշակել են դեպի Ակադեմիական քաղաք ճանապարհների առաջարկ-կոնցեպտ, որը քննարկվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնցեպտում ներկայացված են առավելագույն բոլոր հնարավորությունները: «Կոնցեպտի համաձայն՝ Ակադեմիական քաղաք տրանսպորտային միջոցների մուտքը պետք է հնարավորինս սահմանափակել, նախատեսված է, որ մարզերից դեպի «Ակադեմիական քաղաք» գնացող տրանսպորտային հոսքը չլինի Երևանի միջոցով՝ հնարավորինս փորձելով խուսափել խցանումներից»,- ասել է նա:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տրանսպորտային համակարգի առումով կոնցեպտի հիմքում երկու բան է դրված: «Նախ Երևանը լրացուցիչ չծանրաբեռնել, երկրորդը՝ հնարավորինս շատ ճանապարհներով մոտենալ «Ակադեմիական քաղաք»-ին: Կիսում ենք շրջանաձև ճանապարհի գաղափարը, որը հավելյալ հնարավորություններ է տալիս»,- ասել է նախարարը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը ողջունել է շրջանաձև երթևեկության գաղափարը: «Նախորդ անգամ պայմանավորվեցինք, որ մեր տրամաբանությամբ, Ակադեմիական քաղաք պետք է մուտք գործեն միայն մատակարարում իրականացնող ավտոմեքենաներ, այլ մեքենա պետք է մուտք չգործի: Եթե մուտքը բացեցինք, նաև մեր իրականության նրբությունները հաշվի առնելով՝ այնտեղ բուռն երթևեկություն կսկսվի: Միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն: Այդտեղ հատուկ կարգ է պետք մշակել»,- ընդգծել է վարչապետը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել դեպի «Ակադեմիական քաղաք» մետրոյի, երկաթուղու և էլեկտրական տրանսպորտի երթևեկության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհային ենթակառուցվածքների հարցերին ավելի մանրամասն և հիմնավոր լուծում տալու համար իրականացնել ուսումնասիրություն և ներկայացնել տեխնիկատնտեսական հիմնավորում:

Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք»-ին հարակից «Հայֆիլմ» կինոստուդիայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր: