ԱՆ-ն կոչ է անում քաղհասարակությանը օգտվել www.e-draft.am–ի հնարավորություններից

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հուլիսի 7-ին «Հոդված 3» ակումբում հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչների և ներկայացրել նախարարության գործարկած իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am-ի հնարավորությունները:

Սուրեն Քրմոյանը նշել է, որ էլեկտրոնային հարթակի գործիքակազմը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակիցը դառնալու օրինաստեղծ գործունեությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Որպես առանձնահատկություն՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս հարթակում տեղադրված իրավական ակտերի նախագծերը նվազագույնը 15 օր մնում են հանրային քննարկման և դրանց վերաբերյալ շահագրգիռ քաղաքացիների ներկայացրած առաջարկները որևէ կերպ ենթակա չեն խմբագրման կամ փոփոխման: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ներկայում կատարվել են համապատասխան փոփոխություններ, համաձայն որոնց, որևէ նախարարության կողմից մշակված իրավական ակտի նախագիծ կարող է ՀՀ կառավարության կողմից չընդունվել և հետ վերադարձվել՝ www.e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:

Անդրադառնալով վիճակագրական ցուցանիշներին՝ Սուրեն Քրմոյանը փաստել է, որ կայքի հաճախելիության ցուցանիշներն ամսեամիս աճ են արձանագրել և հունիսի ամփոփ տվյալներով կայքն ունեցել է 13 հազար 556 այցելու, իսկ ամենաշատ իրավական ակտերի նախագծեր տեղադրելու հարցում առաջատարներ են ՀՀ ֆինանսների, ՀՀ բնապահպանության և ՀՀ արդարադատության նախարարությունները:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի տեղակալը հորդորել է քաղհասարակության ներկայացուցիչներին գրանցվել www.e-draft.am կայքում, օգտվել էլեկտրոնային ժողովրդավարության ընձեռած այս գործիքակազմից և ակտիվորեն ներգրավվել հետաքրքրություն ներկայացնող այս կամ այն ոլորտային օրենսդրության մշակման գործընթացում:

Հանդիպման ավարտին մասնակիցներին է ներկայացվել էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am –ի նպատակի ու  հնարավորությունների մասին պատմող սոցիալական հոլովակը, որին հաջորդել է հարցուպատասխանը: