Պուտինը հայտարարել է, թե Արևմուտքը ՌԴ-ին սպառազինությունների մրցավազքի մեջ է ներքաշում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Արևմուտքին ՌԴ-ին սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշելու և դրանով իսկ երկիրը հյուծելու փորձի մեջ։ Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պետք է զարգացնի պաշտպանական արդյունաբերական համալիրը և մեծացնի իր գիտական ​ու տեխնոլոգիական ներուժը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ռազմավարական կայունության հարցերի շուրջ։ Միաժամանակ, նա Վաշինգտոնին մեղադրել է նախագահական ընտրությունների նախաշեմին «դեմագոգիայի և Ռուսաստանի նկատմամբ «բաց թշնամական գործողությունների»» մեջ։ Ըստ Պուտինի՝ «ԱՄՆ-ը ցանկանում է ցույց տալ, որ դեռ կառավարում է աշխարհը և կարող է համաձայնության գալ ռուսների հետ այնտեղ, որտեղ իրենց պետք է»:

Նա նաև պատասխանել է Արևմուտքի մեղադրանքներին, որ Ռուսաստանը մտադիր է տիեզերքում միջուկային զենք տեղակայել՝ դա անվանելով «անհիմն»: Պուտինը հայտարարել է արևմտյան ուղղությամբ Ռուսաստանի զինված ուժերը լրջորեն ուժեղացնելու պլանների մասին՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու ֆոնին։

Ըստ Պուտինի՝ արևմտյան երկրներն են հրահրել հակամարտությունն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում: Նա «անհեթեթություն» է անվանել հայտարարությունները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա։

ՌԴ նախագահը նաև մեղադրել է ԱՄՆ-ին, որ իր գործողությունները «գործնականում հանգեցրել են միջազգային անվտանգության համակարգի ապամոնտաժմանը»:

«Սա շատ վտանգավոր իրավիճակ է, Եվրասիայում անհրաժեշտ է անվտանգության նոր համակարգ ձևավորել, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ  որ «անվտանգությունն անհնար է առանց ինքնիշխան, ուժեղ Ռուսաստանի»։

Ելույթում Պուտինը նաև խոսել է «ռազմավարական միջուկային ուժերի երաշխավորված օգտագործման պատրաստակամության մասին»։