ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու Հայաստանի կրթության համակարգի մրցունակությունը ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Եվրոպական միության պատվիրակությունն այսօր հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ մշակված EU4Education Reforms ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։

«Եռամյա այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ երկրում կրթության կառավարման համակարգի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը ամրապնդելու, ինչպես նաև երեխաների և երիտասարդների համար իրենց ներուժը զարգացնելու և կրթական բարեփոխումներում ներդրում ունենալու հնարավորություններ ընձեռելու իր ջանքերում հատկապես գյուղական բնակավայրերում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կրթական բարեփոխումներին աջակցելու համար համապատասխան քաղաքականություններ և ծրագրեր մշակելու, մշտադիտարկման մեխանիզմներն ու տվյալների համակարգերը ուժեղացնելու, ինչպես նաև կրթական ռազմավարության նախագծման, համակարգման, իրականացման և մշտադիտարկման համար կրթության ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը կենտրոնանալու է ազգային կրթական համակարգի վրա, ինչպես նաև աջակցելու է ազգային կրթության բարեփոխումներում որպես առաջնահերթ սահմանված կոնկրետ նախաձեռնությունների Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

«EU4Education բարեփոխումների միջոցով Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը, հատկապես մարգինալացված սոցիալական խմբերի շրջանում, և ունենալու կենսունակ, լավ կրթված և լավ պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ծրագիրը կոչված է նպաստելու «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» իրականացմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի Հանրապետությանը Կայուն զարգացման 4, 5, 10 և 13-րդ նպատակներին հասնելու գործում: Մինչև 2027 թվականը գործընկերները նպատակ ունեն դրականորեն ազդելու սովորողների ուսումնառության արդյունքների վրա, ստեղծելու հզորացված ինստիտուցիոնալ շրջանակ՝ որակյալ և ֆինանսական կառավարմամբ, թափանցիկության և կատարողականի մշտադիտարկմամբ: Ծրագիրը հաշվի կառնի նաև շրջակա միջավայրին առնչվող գործոնները դպրոցների կառավարման մեջ՝ ամրապնդելով կապը կլիմայի փոփոխության, աղետների ռիսկի կառավարման և կրթության ոլորտի դերակատարների միջև:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում: «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելը վաղուց առաջնահերթություն է Եվրոպական միության համար: Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է և հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս համատեղ ծրագիրը վճռորոշ է լինելու կրթության ազգային նոր ռազմավարության առաջմղումը շարունակելու գործում ՝ աջակցելով նաև ուսուցիչներին և սովորողներին՝ առաջնորդություն ստանձնելու և կրթական բարեփոխումներին նպաստելու հարցերում»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողվի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին:

«Մեր մոտեցումը առաջնահերթություն է տալիս տվյալահենք որոշումների կայացմանը, քաղաքականության շահերի պաշտպանությանը և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է»,- ընդգծել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»»,- ասված է հաղորդագրությունում։