Ինչ օգնություն է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․ ԱՄՆ դեսպանությունը մանրամասներ է հաղորդում
Հասարակություն
28.02.2024 | 15:19ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քևին Ստիլը և դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 27-ին հանդիպել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ տրամադրելու ավելի քան 40 տոննա հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Վանաձորում ու մոտակա համայնքներում հանգրվանած անձանց․ այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Օգնությունը, որը ներառում էր մահճակալներ, ներքնակներ, կահույք, մանկական սայլակներ և հագուստ, տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Հումանիտար օգնության ծրագրով»,- ասված է հաղորդագրությունում։