Աշխատավարձերի ամիսներով ուշացում. «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» ապագան անորոշ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» շուրջ աղմուկը մի քանի օր է՝ չի դադարում։ Աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։

Factor TV-ն օրերս անանուն էլեկտրոնային հաղորդագրություն էր ստացել՝ պնդումով, որ «Երևանի քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանը լծված է հավատարմագրային կառավարման տրված «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին»։ Հաղորդագրությանը կցված էր նաև ձայնագրություն, որում քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ծննդատան աշխատակիցների զրույցն է։

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ասում է՝ թաքցնելու ոչինչ չունի, հաստատում է՝ ձայնագրության մեջ իր զրույցն է ծննդատան աշխատակիցների հետ։

Ծննդատունը 2020 թվականին էր Երևանի ավագանու որոշմամբ հավատարմագրային կառավարման տրվել «Դե Վի Սան» ՍՊԸ-ին, որը պարտավոր էր 5 տարվա մեջ 200 մլն դրամի ներդրում կատարել բուժհաստատությունում։

Երևանի «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» տնօրեն Մկրտիչ Մկրտչյանն ընդունում է, որ ծննդատունն առնվազն չորս ամսվա աշխատավարձի պարտքեր ունի, սակայն, ըստ տնօրենի, կառավարչի կողմից մշակված ծրագրերի իրականացմանը խոչընդոտում է հենց քաղաքապետարանը։ Մկրտչյանը պնդում է՝ ծննդատունը պարտքեր է ունեցել դեռևս քաղաքապետարանի ենթակայության տակ եղած ժամանակ։

Այսպիսով՝ քաղաքապետարանը 2022-ին միակողմանիորեն լուծել է ընկերության հետ կնքած պայմանագիրը: Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի՝ դրանից հետո «Դե Վի Սան» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Երևան համայնքի՝ իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելու մասին պահանջով։ Այս դատական գործը դեռ շարունակվում է, հաջորդ նիստը սպասվում է այս տարվա հունիսի 16-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան