Դավիթ Անանյանը չի բացառում՝ Ռաշիդ Մախմուդյանը կարող է ազատվել պաշտոնից, եթե ծառայողական քննությամբ պարզվի, որ գերազանցել է իր լիազորությունների շրջանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.12.2025 | 18:51
Թուրքական ռազմական ավտոշարասյուները Հյուսիսային Սիրիա են մտել․ սա ներխուժման մտավախություններ է առաջացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 18:39
Ականի պայթյունից հետո պայմանագրային զինծառայողն ազատվել է աշխատանքից
08.12.2025 | 18:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի վերաբերյալ համաձայնության. Զելենսկի
08.12.2025 | 18:25
38-ամյա տղամարդու և նրա որդու ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
08.12.2025 | 18:20
Էդուարդ Սպերցյան․ Եվրոպայից որևէ առաջարկ չունեմ
08.12.2025 | 18:09
Հայաստանում սպանված չեչենուհի Այշաթ Բայմուրադովային թունավորել են. նա Կադիրովի ազգականուհին էր. աղբյուր
08.12.2025 | 18:01
Ադրբեջանից ՀՀ նավթամթերք կմատակարարվի Վրաստանով // Վարդենիսում զինծառայող է մահացել․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 17:57
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին
08.12.2025 | 17:53
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
08.12.2025 | 17:45
Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունները
08.12.2025 | 17:42
Անչափահաս ազատազրկվածների թիվը նվազե՞լ է, թե՞ աճել․ ՔԿԾ պետի պնդումը և վիճակագրությունը
08.12.2025 | 17:30
Կճոյանը նորից դատարանի առաջ․ 49 տարով տրված հողամասը փորձում են վերադարձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 17:22
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08.12.2025 | 17:19
Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցման հարցը հայկական և վրացական կողմերը քննարկել են
08.12.2025 | 17:09
Պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով․ նախարարի ուղերձը՝ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ
Բոլորը

Արտաշատում ժողովրդի համբերության բաժակը լցվել էր, և երբ հնարավորություն տվեցինք նրանց խոսելու, հասկացանք, որ հիմնական բողոքները վերաբերում են ավելի վաղ ժամանակաշրջանում՝ 2017 թ-ին հարկային մարմինների գործողություններին, դրանք վերջին ժամանակաշրջանի հետ կապված չէին, հետևաբար,  կուտակված զայրույթ կար պարզապես, և ժողովուրդը նախընտրեց նման ճիչ արձակել։

Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով երեկ Արտաշատ քաղաքում կազմակերպված բողոքի ակցիային և մասնակցիների պահանջին։ 

Հարցին՝ հնարավոր է ծառայողական քննության արդյունքներից հետո Արտաշատի հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը պաշտոնանկ արվի, ինչպես պահանջում էին ակցիայի մասնակիցները, Դավիթ Անանյանը պատասխանեց․

«Ամեն ինչ հնարավոր է։ Այն, որ հարկ վճարողներն իրենց դժգոհությունն են արտահայտում կոնկրետ հարկային ծառայողի վերաբերյալ, դա արդեն իսկ հիմք է ծառայողական քննություն անցկացնելու համար։ Մի շատ նուրբ սահամանգիծ կա հարկ վճարողի և հարկային վարչարարություն իրականացնողի միջև, և կոնկրետ երեկվա պարագայում, երկուստեք կար որոշակի շրջանակների գերազանցում։ Եթե ծառայողական քննության արդյունքում մենք պարզենք, որ մեր աշխատակիցն իր լիազորությունների շրջանակն այնքան է գերազանցել, որ պետք է պատժվի, մենք այդպիսի պատասխանատվության կենթարկենք նրան, իսկ եթե դա լինի հեռացման տեսքով, ապա նաև կհեռացնենք»։

Մեզ հետ զրույցում Դավիթ Անանյանը նշեց, որ իրենց գործողությունները միտված են նման դեպքերի, ինչպես նաև կոռուպցիայի բացառմանը։

Հարցին՝ որպես ՊԵԿ ղեկավար բացառում է արդյո՞ք իր ենթակայության տակ գտնվող ոլորտում կոռուպցիայի առկայությունը, Դավիթ Անանյանը պատասխանեց․ «Ես բացառում եմ ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիոն երևույթները, իսկ մանր-մունրների դեմ պայքարելու ենք»։

Վերջինս նշեց, որ անողոք պայքար են մղելու նաև կաշառքով աշխատող մաքսավորների դեմ՝ կաշառքը նաև մաքսային ծառայության ոլորտում բացառելու համար։ 

Խոսելով Հարկային օրենսդրության փոփոխությունների մասին՝ Դավիթ Անանյանը նկատեց, որ հարկային օրենսդրության փոփոխությունները նպատակ են հետապնդում ունենալ տնտեսության զարգացմանը միտված օրենսդրություն, որն իրականացվելու է 3 փուլով․ «Առաջին խումբ փոփոխությունների նպատակն է լինելու ցույց տալ Կառավարության քայլերը բիզնեսին նպաստող օրենսդրություն ունենալու համար, երկրորդը՝ պարզեցնելուն է միտված՝ ծավալային առումով, իսկ երրորդ փուլն ավելի ապագայի համար է լինելու»։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահից  հետաքրքվեցինք նաև վերջինիս տեսակետն իր վարած կադրային քաղաքականության վերաբերյալ հնչող քննադատությունների մասին։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանին։

«Արա Գաբրիելյանի հեռանալու հետ կապված մենք վարչապետի հետ ունեցել ենք զրույց, և այդ որոշումը եղել է միասնական որոշում, դրդապատճառները որոնք են, բնականաբար,  չեմ ասի։ Կադրային առումով մենք այդպիսի որոշում կայացրեցինք։ Տարածվեց տեղեկատվություն, որ օգոստոսի 14-ին, երբ վարչապետը ստորագրեց Արա Գաբրիելյանի ազատման դիմումը, մաքսային ծառայության ևս 14 պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից, այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե անձերի հետ է կապված, այլ՝ ղեկավար անձնակազմի նորացման պահանջի, որը մենք իրականություն դարձրեցինք և հիմա նշանակումներ ենք կատարում նրանց  փոխարինելու համար»,-ասաց Դավիթ Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Աղավնի Սուքիասյան