ՌԴ-ն 6 ամսով կարգելի բենզինի արտահանումը

Լուրեր

05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից բենզինի արտահանման վեցամսյա արգելք կսահմանի, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով որոշմանը ծանոթ աղբյուրին։

«Վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է վեց ամսով բենզինի արտահանման արգելքը՝ սկսած 2024 թվականի մարտի 1-ից»,- ասվում է հրապարակման մեջ

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամանակավոր արգելքը չի ազդի ԵՏՄ երկրներ, Ուզբեկստան, Մոնղոլիա, Աբխազիա և Հարավային Օսիա արդեն համաձայնեցված մատակարարումների վրա։ Բացի արտահանման սահմանափակումներից՝ կառավարությունը 16 տոկոսով կբարձրացնի բորսայում դիզելային վառելիքի վաճառքի նորմատիվը, ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածում նշվում է, որ արտահանման արգելքի առաջարկի հեղինակը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն է։ Նա զգուշացրել է վառելիքի բարձր պահանջարկի սեզոնի մոտենալու մասին և խորհուրդ տվել միջոցներ ձեռնարկել՝ ներքին շուկայում գների կայունացման համար։