Սուրեն Պապիկյանն ընդգծել է ատեստավորման գործընթացի ներդրման կարևորությունը ԶՈՒ-ում՝ որպես բանակի մարտունակության բարձրացման բաղադրիչ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից;


Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ։


Խոսելով նախորդ տարվա ընթացքում ատեստավորված բարձրաստիճան սպաների դրական արդյունքների և քննական հանձնաժողովների առավելագույն օբյեկտիվության մասին՝ նախարարը հույս է հայտնել, որ որակական այդ նշաձողը ոչ միայն պահպանվելու է, այլև ավելի է բարձրացվելու, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալու ունենալ ամրակազմ, կեցվածքով ձիգ, մասնագիտորեն պատրաստված և առաջադրված խնդիրները լիարժեք կատարելու ունակ զինծառայողներ, որոնք իրենց արդյունքներով միաժամանակ դրական օրինակ են ծառայելու ենթակաների համար։


Ատեստավորման առաջին օրը՝ փետրվարի 26-ին, բարձրաստիճան սպաները, ըստ տարիքային խմբերի նախատեսված նորմատիվների, հանձնել են ստուգարքներ ֆիզիկական պատրաստությունից՝ ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Զուգահեռ` սպայակազմի մյուս խումբը հանձնել է նորմատիվներ շարային պատրաստությունից՝ զենքով և առանց զենքի։
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։